Եմենում հուսի կլանի շիա ապստամբները, չնայած շարունակվող օդային հարվածներին, ապրիլի 9-ին գրավել են երկրի հարավում գտնվող Շաբվա նահանգի վարչական  կենտրոնը, որը գերազանցապես սունիներով է բնակեցված, գրում են արեւմտյան լրատվամիջոցները։

Հուսիներին օգնություն են ցուցաբերել Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի կողմնակիցները, գրում է «Ինտերֆաքս»-ը։

Մտնելով Աթաք քաղաք՝ հուսիները իրենց հսկողության տակ էին վերցրել կառավարական շենքերն ու անվտանգության ծառայության շինությունները։