Քիմ Քարդաշյանը սովորում է հայերեն։ Այս մասին աշխարհահռչակ հեռուստաաստղը ասել է այսօր՝ ապրիլի 9-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ (ֆոտոռեպորտաժ)։
Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Քարդաշյան քույրերը ներողություն են խնդրել հանդիպմանը հայերեն չխոսելու համար եւ նշել, որ այժմ աշխատում են մայրենի լեզուն սովորելու ուղղությամբ։
Նշենք, որ վարչապետի հետ հանդիպումից հետո քույրերը գնացել են հյուրանոց, որտեղից ուղեւորվել են Գառնի եւ Գեղարդ։




























