Հայոց ցեղասպանության համար Թուրքիան պատասխանատու է ոչ թե Հայաստանի, այլ ողջ մարդկության առջեւ։ Այս մասին ապրիլի 9-ին խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Ցեղասպանությունը ճանաչելու կոչով հանդես գալու հայտարարության նախագծին։

Զուրաբյանի խոսքով՝ հենց այդ պատճառով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայոց ցեղասպանության ճանաչումը չէր ընդգրկում հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում։ «Երբ Ռոբերտ Քոչարյանի օրոք դա տեղի ունեցավ, Թուրքիայի համար դա առիթ հանդիսացավ հարցը ներկայացնել ոչ թե որպես համայն մարդկության առջեւ ունեցած պատասխանատվություն, այլ որպես Հայաստանի  հետ միջպետական վեճ։ Ուստի ՀԱԿ-ը ձեռնպահ է մնում հայտարարության քվեարկությունից, որը շարունակում է Ցեղասպանությունը զուտ հայ-թուրքական վեճ ներկայացնող քաղաքականությունը»,- ասել է Զուրաբյանը։