Թուրքիային տարածքային պահանջ ներկայացնելու հիմքում պետք է որեւէ գործողություն իրականացնելու հնարավորություն լինի։ Այս մասին ապրիլի 9-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Նրա խոսքով՝ պահանջները պետք է իրատեսական լինեն։ Մեկ բան է միջազգային հանրությանը կոչ անել պարզապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ այլ բան է փոխհատուցում պահանջել, այն էլ տարածքային։  «Շուրջ 50 պետություն արդեն ճանաչած կլիներ Ցեղասպանությունը, եթե գործը սահմանափակվեր միայն ճանաչմամբ։ Եվ շատերը դա չեն անում հենց տարածքային պահանջի ենթատեքստի պատճառով։ Եթե որեւէ մեկն ուզում է հողերը հետ պահանջել, թող մի 50 տարի սպասի, մինչեւ Հայաստանը միջուկային զենք կունենա եւ կդառնա կայուն պետություն»,- ասել է նախկին վարչապետը։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am