Ապրիլի 9-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վրաստանի քաղաքացի Միխայիլ Կ.-ն եւ հայտնել, որ Հաղարծին գյուղի ճանապարհի կամրջի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայով մի անծանոթ կոտրել է իր «Իվեկո» մակնիշի ավտոմեքենայի ապակին եւ հեռացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Միխայիլ Կ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Երեւան-Իջեւան ճանապարհի 111-րդ կմ-ին «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ճանապարհը չզիջելու համար, կանգնացրել է իր «Իվեկո Ստրայլի 420» մակնիշի ավտոմեքենան եւ ծագած վիճաբանության ընթացքում ավտոմեքենայի վերանորոգման մետաղյա բանալիով հարվածել ու վնասել իր ավտոմեքենայի դիմապակին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Լեքսուս RX 300»-ի վարորդը 44-ամյա Մարգար Զ.-ն է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:





























