Իսպանիայի հյուսիսում դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել մի տղամարդու, ով կրակի վրա շիկացած ձողով ընկերուհու մեջքին իր մականվան տառն է դաջել, հայտնում է The Local-ը:

Տղամարդուն մեղավոր են ճանաչել ընտանեկան բռնություն իրականացնելու համար: Դատավորի խոսքով՝ Լեմա Անտոնիո Ռիկարդո Սանխուրպոն, ով հայտնի է Կաիտո մականունով «աղջկա մեջքին այնպիսի դաջվածք է արել, որը սովորաբար դաջում են կենդանիների վրա», հայտնում է Lenta-ն:

Ինչպես հայտնում է պարբերականը, երիտասարդ զույգը տարբեր բարեր է այցելել, որից հետո որոշել է գիշերել Ռիկարդոյի տանը: Որոշ ժամանակ անց աղջիկը քնել է, իսկ մեջքին դաջված տառը  հայտնաբերել է միայն առավոտյան` լոգանք ընդունելիս:

Տուժածի խոսքով՝ նախկինում սիրեցյալն իրեն համոզել է շիկացած ձողով իր անունը դաջել, սակայն վերջինս հրաժարվել է: Ենթադրվում է, որ տղամարդը միտումնավոր նրան հարբեցրել է ու ցավազրկող ներարկել, որպեսզի իրագործի իր ծրագիրը: