Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը որոշում է կայացրել չառաջադրվել երկրորդ ժամկետի համար։ Այդ մասին նա ասել է իր տեսաուղերձում։
«Հաջորդ նախագահական ժամկետի համար թեկնածու չեմ լինի։ Շնորհակալություն բոլորին համագործակցության համար»,- ասել է Բերզինշը։
Նա Լատվիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2011թ. հուլիսի 8-ից։ Ան ժամանակ Բերզինշի օգտին գաղտնի քվեարկության ժամանակ քվեարկել էին 53 պատգամավորներ։ Սա Լատվիայի պատմության ընթացքում երկրորդ դեպքն է, երբ նախագահը կամավոր հրաժավում է մասնակցել երկրորդ փուլին։





























