97 տարեկան հասակում մահացել է Չինաստանի վերջին կայսերական դինաստիայի վերջին կայսեր կենդանի մնացած վերջին եղբայրը՝ Պուժենը: Այդ մասին հայտնում է չինական «Ֆաչժի վանբաո» երեկոյան թերթը:
Պուժենը, ում նաեւ անվանում են Ցզին Յուչժին, վերջին չինական կայսեր՝ Պու Իի կրտսեր խորթ եղբայրն է եւ համարվում է 1644-1912թթ. մանչժուրյան Ցինն դինաստիայի ժառանգ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
1947թ. Պուժենը իր պեկինյան տան ամայի տարածքում հիմնել է դպրոց եւ ղեկավարել այն: 1949թ. Չինաստանի քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Ցզին Յուչժին զբաղվել է դասախոսությամբ եւ պատմական ուսումնասիրություններով: Մի քանի անգամ նա ընտրվել է Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի քաղաքային կոմիտեի կազմում:





























