Ամերիկյան ռեալիթի շոուի հայտնի աստղեր Քարդաշյան քույրերից Քլոեն այսօր՝ ապրիլի 10-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի ժամանակ հուզվել է։

NEWS.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է անմար կրակի մոտ կանգնած Քլոեն սրբում արցունքները։

Նշենք, որ Քարդաշյանների հետ Ծիծեռնակաբերդ էր գնացել Քիմի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանիե Ուեսթը։ Նրանց Ծիծեռնակաբերդում դիմավորել են մեծ թվով երկրպագուներ։ Քարդաշյանները լրագրողների հարցերին չեն պատասխանել, երկրպագուների հետ չեն շփվել, բավարարվել են՝ նրանց ձեռքով ողջունելով։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am