Ֆրանսիայում Նապոլեոն կայսեր դեմ դատավարություն կկայանա։ Դատական գործընթացը մայիսի 21-ին մտադիր է անցկացնել ֆրանսիական դեբատների դաշնություն հասարակական կազմակերպությունը։

Ինչպես հայտնել է ՀԿ ղեկավարությունը, «Հզոր բանակի» ջախջախումից 200 տարի անց Նապոլեոն Բոնապարտը կլինի գործընթացի կենտրոնում։ Նրանք հիշեցրել են, որ 1815թ. կայսրն աքսորվել էր Սուրբ  Հեղինե կղզի՝ այդպես էլ իրավունք չունենալով բաց դատական գործընթացի ժամանակ պաշտպանել իր շահերը։

Եվ մեղադրող եւ պաշտպանող կողմերը հանդես կգան մրցույթում, որը կազմակերպում է Սորբոնի քաղաքական գիտությունների ինստիտուտն ու Բարձրագույն բիզնես դպրոցը, գրում է ՏԱՍՍ-ը։

Գործընթացը կընթանա անցյալ ամիս Ֆրանսիայում բազմաթիվ պատմական իրադարձությունների վերափոխումներին զուգընթաց, որոնք նպատակ ունեն վերականգնել 200-ամյա վաղեմության իրադարձությունները՝ սկսած Էլբա կղզուց Նապոլեոնի փախուստից եւ դրան հաջորդած 100-օրյա կառավարումից։ Հունիսին հիշատակի միջոցառումները կտեղափոխվեն Բելգիա՝ Վաթեռլոյի ճակատամարտի դեպքերի վերափոխման նպատակով։