Օգոստոս 3-ից Հայաստանում մեկնարկում  է Հնչակյան երիտասարդների բանակումը` «Հայրենեաց հողի կանչով» խորագրի ներքո: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՍԴՀԿ  մամլո դիվանի պատասխանատու Նարեկ Գալստյանից, աշխարհի բազմաթիվ երկրներից  ժամանած   Սփյուռքի Հնչակյան երիտասարդները Հայաստանի իրենց կուսակցական ընկերների հետ միասին  5 օր կանցկացնեն բանակավայրում: Բանակումի կյանքը կուղեկցվի դասախոսություններով, խաղերով, մարզական մրցույթներով եւ հետաքրքիր այլ միջոցառումներով:  Բանակումի մասնակիցների թիվը հասնում է շուրջ 200 հոգու:

Բանակումի ժամանակ դասախոսություններով հանդես կգան ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության ղեկավար ընկերները, Սփյուռքի հայ գաղթօջախների գործիչներ, պատգամավորներ: