ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում բուք է:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: