Հանրահայտ բրիտանացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգի տետրը աճուրդի ժամանակ վաճառվել է ավելի քան 1 մլմն դոլարով։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Աճուրդը կայացել էր Նյու Յորքի Bonhams աճուրդի տանը։

Թերթը հիշեցնում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հենց Թյուրինգն էր գուշակել գերմանական Enigma գաղտնագրող մեքենայի կոդը, տեղեկացնում է Gazeta-ն։

Թյուրինգի գրառումների տետրը հայտնաբերվել էր նրա գործընկեր Ռոբին Հենդիին թողած թղթերի մեջ։ Ենթադրվում է, որ այս գրառումները կատարվել են 1942թ.։

Բացի այդ Bonhams աճուրդի տանը 269 հազար դոլարով  վաճառվել է Enigma գաղտանգրող մեքենան։