Թուրքիան արժանի չէ Եվրամիությանն անդամակցությանը: Ըստ Ansa լրատվական գործակալության, այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, իտալական Lega Nord կուսակցության առաջնորդ Մաթեո Սալվինին:

«Թուրքիան արժանի չէ Եվրամիության անդամ դառնալ, այլ ոչ թե դեսպան հետ կանչելուն: Հիմա ես Մաթեո Ռենցիին (Իտալիայի վարչապետ - խմբ.) եւ Եվրահանձնաժողովի եւ Եվրախորհրդարանի նախագահներին ուղղված նամակը՝ խնդրելով փակել Եվրոպային Թուրքիայի անդամակցության բանակցությունները: Շնորհակալություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ին, ով համարձակություն ունեցավ ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին»,- նշել է Սալվինին:

Նշենք, որ Սալվինիի Lega Nord («Հյուսիս Լիգա») կուսակցությունը, որը գործում է Իտալիայի հյուսիսում, եւ Noi con Salvini-ն («Մենք Սալվինիի հետ ենք»), որը գործունեություն է ծավալում երկրի մյուս հատվածներում, դեմ են Եվրոպա մահմեդականների հոսքին: