«Ցեղասպանություն» բառը հենց այն մասին է, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ: Այս մասին ասվում է իսպանական Cope ռադիոկայանի կայքում հրապարակված հոդվածում:
Հարյուրամյակներ շարունակ հայերն ու թուրքերը ներդաշնակ ապրել են օսմանյան Կայսրությունում: Չնայած էթնիկ եւ կրոնական տարբերություններին, նրան, որ հայերը համարվում էին երկրորդ կարգի քաղաքացիներ, մեծ բախումներ չեն եղել մինչեւ Սուլթան Համիդ II-ի իշխանության գալը, հաղորդում է ռադիոկայանը:
Ցեղասպանությունն սկսել է Աբդուլ Համիդ II-ը, որը հայերին համարում էր թշնամի Ռուսաստանի հինգերորդ շարասյուն, ռադիոկայանին ասել է Կոմիլյաս քաղաքի քաղաքական համալսարանի պրոֆեսոր Էմիլիո Սաենս Ֆրանսեսը:
Կոտորածներն սկսվել են Վանի շրջափակմամբ, որը հնարավոր է եղել հանել 1915-ի մայիսին ռուսական զորքերի օգնությամբ:
«Ցեղասպանություն» բառը հենց այն մասին է, ինչ տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ Օսմանյան Կայսրությունում եւ համապատասխանում է իրավաբան Ռաֆայել Լեմկինի սահմանմանը»,-ասել է պատմաբանը:
«Թուրքիան, որն Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, ժխտում է Ցեղասպանությունը, ինչը խոչընդոտում է այդ երկրի ԵՄ անդամակցությանը»,-հավելել է ռադիոկայանը:




























