«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով ներկայումս գլխավորում է ՀՀ Քննչական կոմիտեն, ցանկանում է իր համար թանկ ու հզոր մեքենա գնել պետբյուջեի հաշվին: Թե ինչ մեքենա է դա՝ դեռ հայտնի չէ, սակայն այն ունենալու է 3,5 լիտր ծավալով շարժիչ եւ 21,8 մլն դրամ գին:
Սակայն որպեսզի բյուջեից դրա համար գումար հատկացվի, պետք է լինի կառավարության հատուկ որոշում: Խնդիրն այն է, որ կառավարության՝ նախկինում սահմանած չափորոշիչներով, Քննչական կոմիտեի ղեկավարին նման հզորությամբ մեքենա «չի հասնում»: Ուստի կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է Աղվան Հովսեփյանի համար չափորոշիչներով սահմանվածից ավելի հզոր մեքենա գնելու հարցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























