Մեքսիկայի Գվադալահարա քաղաքի փողոցներում ապրիլի 14-ին ձեռքով գրված պաստառներով են պատված եղել, որոնց հեղինակը «Խալիսկո Նոր սերունդ» թմրակարտելն է: Այդ պաստառներում հանցագործները ներողություն են խնդրում բնակիչներից բռնությունների համար:

Պաստառները փակցվել են վաղ առավոտյան հետիոտնային կամուրջների եւ քաղաքի այլ հատվածներում: Պաստառները հայտնաբերելուց անմիջապես հետո իրավապահ մարմիններն սկսել են հավաքել դրանք, բայց արդեն շատ քաղաքացիներ հասցրել էին կարդալ թմրակարտելի անդամների ուղերձը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Proceso պարբերականը ներկայացրել է ուղերձի բովանդակությունը, որտեղ գրված է. «Մեծ հարգանքով քաղաքացիներին է դիմում «Խալիսկո-Նոր սերունդ» կարտելը. Մենք ուզում ենք, որ դուք իմանաք, որ խնդիրը մեր մեջ չէ, մենք օգնում ենք ձեզ եւ գործարարներին պաշտպանվել «Լոս Սետաս», «Տամպլիերների օրդենի ասպետներ» կարտելների «առնետներից» ու առեւանգողներից, ինչպես նաեւ ծախու իշխանություններին»:

Նշենք, որ դրանից երկու շաբաթ առաջ «Խալիսկո» կարտելի անդամները մայրուղիներից մեկի վրա հարձակվել էին պարեկություն իրականացնող ոստիկանների վրա, որի ժամանակ սպանվել էր 15 եւ վիրավորվել 5 ոստիկան: