Ապրիլի 15-ին` ժամը 01:30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում տղամարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 4-րդ շենքի բակում հայտնաբերել է նախկինում դատված 51-ամյա Հայկարամ Գրիգորյանի դիակը` գլխի շրջանում հրազենային վնասվածքներով, իր վարած «INFINITI QX 4» մակնիշի ավտոմեքենայի կողքին ընկած:
Նրա մարմինն ամբողջությամբ արյունոտ է եղել:
Կատարվում է քննություն:





























