Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի օդանավակայանում Asiana Airlines հարավկորեական ավիաընկերության А320 օդանավի վթարային վայրէջքից պատճառով թռիչքուղին փակելուց հետո առնվազն 54 չվերթ է հետաձգվել Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օդանավակայանի աշխատակիցներին։ Այս պահին մասնագետները շարունակում են ուսումնասիրել դեպքի վայրը։ Թռիչքուղու վերագործարկման ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ։ Արդյունքում, օդանավակայանում է մնացել 5 հազար մարդ։

Ապրիլի 14-ին Asiana Airlines-ի Ինչհոն-Հիրոսիմա չվերթն իրականացնող А320 օդանավը վայրէջքի ժամանակ վնասել էր թռիչքուղու մոտ գտնվող շինությունը։ Օդանավում եղել է 74 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ 27 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել։