Սերժ- Սարգսյանը շնորհավորել է եզիական համայնքին՝ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:

Հայ եւ եզդի ժողովուրդների անկեղծ բարեկամությունը տեւական ժամանակի, ընդհանուր աղետների դեմ համատեղ պայքարի փորձություն է անցել, նաեւ ամրապնդվել խաղաղ, ստեղծագործ աշխատանքով եւ ընդհանուր ձեռքբերումներով:

Անցնող տարին ծանր եղավ Մերձավոր Արեւելքում բնակվող բազում եզդիների համար, եւ փորձություններն այժմ էլ շարունակվում են: Վստա՛հ եղեք, որ մենք ձեր կողքին ենք այս բարդ իրավիճակում, եւ կարող եք ակնկալել մեր հետագա աջակցությունը:

Մալաքե Թաուսն իր հետ բերում է նոր հույսեր ու երազանքներ, ուստի մաղթում եմ, որ նոր տարում խաղաղ ու ապահով լինի մեր տարածաշրջանը, եւ դաժան փորձությունները մնան անցյալում:

Երջանիկ Նոր տարի եւ ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ եզդի հայրենակիցներ: