Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի շենքերից մեկի բակում ապրիլի 15-ի գիշերը տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

NEWS.am-ին ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 15-ին` ժամը 01:30-ին Էջմիածին քաղաքի Չարենցի թաղամասի 4-րդ շենքի բակում տղամարդ է մահացել: Մեկնած օպերատիվ խումբը Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 4-րդ շենքի բակում հայտնաբերել է նախկինում դատված 51-ամյա Հայկարամ Գրիգորյանի դիակը` գլխի շրջանում հրազենային վնասվածքներով, իր վարած «INFINITI QX 4»  մակնիշի ավտոմեքենայի կողքին ընկած: