Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 15-ին աշխատանքային մեկօրյա այցով մեկնում է Սանկտ Պետերբուրգ:

Աշխատանքային այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահը կմասնակցի «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովին եւ  ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նիստին:

Այցի շրջանակում տեղի կունենան նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ: