Air Malta ավիաընկերության օդաչուն եւ բորտուղեկցորդուհին ամուսնացել են Մալթայի միջազգային օդանավակայանում, որից հետո ուղեւորվել են ռոմանտիկ թռիչքի, հաղորդում է Sky News-ը: Օդանավը, որում եղել են նորաթուխ ամուսինները, օդում երկու սիրտ «նկարել»:
Նշվում է, որ սկզբում flightradar24.com ծառայության օգտատերերը մի փոքր շփոթվել են օդանավի անսովոր թռիչքից, սակայն ամեն բան պարզվել է, երբ թռիչքի չվատախտակի վրա հայտնվել է «Just Married» գրառումը, հաղորդում է Gazeta-ն:
Air Malta-ի մամուլի քարտուղարը նշել է, որ ավիաընկերության աշխատակիցներն իսկապես հարսանքին արել են հենց օդանավակայանում: «Կարծում եմ, դա շատ ռոմանտիկ թռիչք էր»,-ասել է նա:





























