100-ավոր ցուցարարներ մարտի 14-ի երեկոյան դուրս են եկել Նյու յորքի փողոցներ՝ իրենց բողոքը հայտնելով ոստիկանության դաժանությունների դեմ:
Ակցիան կազմակերպել է National Actions to Stop Murder by Police խումբը («Համազգային գործողություններ՝ ոստիկանների կողմից սպանությունները դադարեցնելու համար»):
Ոստիկանությունում հայտնել են, որ մի քանի մարդ կալանավորվել է, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանների կողմից վերջին աղմկահարույց սպանությունը եղել է անզեն սեւամորթ Ուոլթեր Սքոթի սպանությունը Հարավային Քարոլինայում:





























