Գիտնականները հայտարարել են, որ նախամարդիկ երբեմն կտրել եւ կոտրել են իրենց ցեղակիցների ոսկորները: Այդ տարօրինակ ծիսակարգի իմաստը մասնագետները դեռեւս չեն պարզել:

Հետազոտողներն ուսումնասիրել են 1967-1980-ական թվականներին ֆրանսիական Պուատու-Շարանտ շրջանում հայտնաբերած նախամարդկանց ոսկորները: Դրանց տարիքը հասնում է 57.600 տարեկանի եւ պատկանում են երկու հասուն տարիքի մարդկանց եւ մեկ երեխայի, ենթադրաբար՝ 9-10 տարեկան:

Ըստ Gazeta-ի, ոսկորների վրա կտրվածքների հետքեր են հայտնաբերվել, որոնք արվել են մարդկանց մահանալուց անմիջապես հետո: Որոշ ոսկորներ էլ կոտրված են եղել: Հետազոտողները չգիտեն, թե ինչ նպատակով են նրանք կտրել եւ կոտրել իրենց ցեղակից ընկերների ոսկորները. հնարավոր է՝ հնագույն մարդիկ որոշակի ծիսակարգ են կատարել: Չի բացառվում, սակայն, հանիբալիզմի վարկածը: