Կիեւում սպանվել է հայտնի լրագրող Սերգեյ Սուխոբոլը։ Այս մասին հայտնում է «Օբկոմ» պարբերականը։ Լրագրողի սպանության մասին պաշտոնական տեղեկություններ չկան։

Պարբերականի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 13-ին։ ProUA եւ «Օբկոմ» պարբերականների համահիմնադրի սպանության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում, տեղեկացնում է Lenta-ն։

Սերգեյ Սուխոբոլը իր լրագրողական կարիերան սկսել է 1998թ. «Դելովոյ Դոնբաս» շաբաթաթերում։ Նա մի շարք հոդվածներ է գրել հասարակական-քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ իրավական թեմաներով։