Petrobras էներգետիկ ընկերությունում կոռուպցիոն սկանդալի հետաքննության շրջանակներում ապրիլի 15-ին ձերբակալվել է Բրազիլիայի իշխող «Աշխատավորների կուսակցության» գանձապետ Ժուան Վակարին։ Նրան մեղադրում են Petrobras-ի ղեկավարությունից կաշառք վերցնելու մեջ։ 

Ոստիկանության տվյալներով՝ Վակարիին ձերբակալել են Սան Պաուլոյում եւ տարել Կուրիտաբա քաղաք, որտեղ նրա դեմ արդեն քննչական գործընթաց է ընթանում։

Դրա դեմ կաշառակերության գործով պաշտոնական մեղադրանք է ր ներկայացվել դեռեւս մարտին։ Այս պահին նրա հանդեպ որպես միջոց է կիրառվել նախնական կալանքը։

Մասնագետները կարծում են, որ միջադեպը կարող է հարվածել ոչ միայն «Աշխատավորների կուսակցության» դիրքերին, այլեւ նախագահ Դիլմա Ռուսեֆի հեղինակությանը։  Petrobras-ի կաշառակերության սխեման  բացահայտվել էր դեռեւս անցյալ տարի։ Մի շարք գործիչներ ընկերության անունից պայմանագրեր էին ստորագրել եւ գործարքներից 3 տոկոս միջնորդադրամ ստացել։ Այդ գումարները հետագայում օգտագործվել են քաղաքական գործիչներին եւ պաշտոնյաներին կաշառելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։