Թուրքիան հերթական քննադատությունն է հնչեցրել Հռոմի Պապի եւ Եվրախորհրդարանի հասցեին այն բանի համար, որ նրանք Օսմանյան կայսրության տարածքում կատարվածը Ցեղասպանություն են որակել։ Այս մասին հայտնում է ABC-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը։
Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ պոնտիֆիկոսը, 1915թ. հայերի սպանությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելով, միացել է Թուրքիայի դեմ դավադրություն նախապատրաստող չարիքի ճակատին։
«Մեր առաջ ձեւավորվում է չարիքի ճակատ։ Հիմա դրան եւ այդ դավադրությանը միացավ նաեւ Պապը։ Թուրքիան պատրաստ է առերեսվել իր անցյալին, բայց մենք թույլ չենք տա, որ մեզ ազգը վիրավորեն անցյալի համար։ Մենք թույլ չենք տա, որ Թուրքիային շանտաժի ենթարկեն պատմական վեճերի միջոցով»։
Թուրքական Today's Zaman թերթը հավելում է, որ Թուրքիայի վարչապետը նաեւ քննադատել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հակառակորդների՝ «Ազգային հանրապետական» եւ քրդամետ «Ազգերի ժողովրդավարական» կուսակցությունների նախընտրական քարոզարշավը։ «Պապը միացել է «Արդարություն ու զարգացում» կուսակցության եւ Թուրքիայի դեմ դավադրությանը»,- ասել է նա։





























