«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու բակում 39-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել՝ կտրելով կոկորդը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:
Տղամարդը դանակով փորձել է կտրել պարանոցը, նրան տեղափոխել են թիվ 1 համալսարական հիվանդանոց:





























