Թուրքիայում ապրիլի 9-ից 12-ը արված սոցհարցման արդյուքներով իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության վարկանիշը իջել է 40 տոկոսից։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝  թուրքական Gezici հետազոտական ընկերության կողմից քաղաքացիների շրջանում իրականացված սոցհարցումները հետաքրքիր արդյունքներ են գրանցել։

Այն հարցին, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին որ կուսակցության ենք ընտրելու, հարցվածների 39,2 տոկոսը նախընտրել է իշխող կուսակցությանը։ Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցությանը ընտրելու ցանկություն են հայտնել հարցվածների 28,1 տոկոսը, «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցությանը՝ 16,9 տոկոսը եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությանը՝ 11,3 տոկոսը։

Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2015-ի հունիսի 7-ին։ Բացի «Ազգայնական շարժում» կուսակցությունից, մյուս 3 կուսակցություններն էլ անցողիկ տեղերում մեկական հայ թեկնածու են ներկայացրել։