Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կատաղեցնող հերթական հայտարարությունն է արել՝ կրկնելով, որ դեմ է Թուրքիայում նախագահական կառավարման մոդելի անցմանը։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե իր կանխատեսմամբ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր կուսակցություներն ավելի ուժեղ կլինեն, սակայն կրկին կառավարություն կկազմի մեկ կուսակցություն։

«Չենք կարող ասել, թե նախագահական համակարգը ժողովրդավարական չէ, սակայն Թուրքիայի համար ճիշտ է գործող խորհրդարանական համակարգը ավելի բարելավել»,-ասել է Աբդուլլահ Գյուլը։

Նշենք, որ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր նպատակն է Սահմանադրության մեջ փոփոխություն անել եւ Թուրքիան դարձնել նախագահական կառավարման երկիր։