Այս պահին չարժե ակնկալել, որ Արեւմուտքը կվերացնի Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները, քանի որ սա ռազմավարական խնդիր է, որն օգտագործվում է Ռուսաստանին զսպելու համար։ Այս մասին «ուղիղ կապ» հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա իսկապես նման զրույց մենք ունեցել ենք ձեռներեցների հետ։ Ես նրանց ասել եմ, որ այս պահին չարժե ակնկալել, որ պատժամիջոցները կվերացվեն, քանի որ դրանք զուտ քաղաքական խնդիրներ են։ Դրանք մեր որոշ գործընկերների համար ռազմավարական բնույթի հարցեր են, որով նրանք փորձում են զսպել Ռուսաստանի զարգացումը։ Ի դեպ, իմ կարծիքով, դրանք ուղղակիորեն այլեւս կապ չունեն Ուկրաինայի իրադարձությունների հետ, քանի որ անհրաժեշտ է իրականացնել Մինսկի համաձայնությունները, իսկ մենք ամեն ինչ անում ենք»,- РИА Новости-ի փոխանցմամբ,ասել է Պուտինը։