Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մասնակցել է «Հեծանիվով աշխատանքի» ակցիային: Այս մասին հաղորդում է «Ուդար» կուսակցությունը Twitter-ի իր էջում:

Նշվում է, որ ակցիայի բոլոր մասնակիցները կհավաքվեն Կիեւի Անկախության հրապարակում, Facebook-ի իր էջում գրել է Կլիչկոն:

Նախորդ տարվա աշնանը Կիեւի քաղաքապետն արդեն մասնակցել էր նմանատիպ մի ակցիայի, որը նախաձեռնել էր Կիեւի հեժանվորդների ասոցիացիան: