Դպրոցը ոսկե մեդալով ավարտած աշակերտների 2/3-րդը Հայաստանի մարզերից է։ Այս մասին ապրիլի 16-ին կայացած կառավարության նիստում հայտարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով՝ լուծված է նաեւ մարզերում բարձրագույն կրթության ապահովման խնդիրը։ Հիմա Երեւանի ԲՈՒՀ-երի ուսանողների կեսը մարզերից է։ Պարիտետը նկատվում է նաեւ հանրապետական եւ միջազգային օլիմպիադաների դափնեկիրների շարքերում։ «Մենք կարողացել ենք հասնել դրան մարզերում դպրոցական կրթության որակի բարձրացման շնորհիվ։ Իհարկե հասարակության մեջ որակյալ կրթությամբ հայտի դպրոցների մեծ մասը Երեւանում է, սակայն այսուհանդերձ իմ բերած թվերը մատնանշում են, որ մարզերի դպրոցականները կարող են օգտվել իրենց տրված հնարավորություններից եւ անում են նա»,- նշել է Աշոտյանը։





























