Ռուսաստանը ոչ մի սպառնալիքից չի վախենում, եթե պահպանի կայուն ներքաղաքական իրավիճակն ու հասարակության համախմբումը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ ուղիղ կապի ժամանակ:

«Շատ սպառնալիքներ կան, որոնք մենք չենք կարող կանխատեսել, բայց եթե մենք պահպանենք կայուն ներքաղաքական իրավիճակը, պահպանենք հասարակության այնպիսի համախմբում, որը մենք հիմա տեսնում ենք, ապա ոչ մի սպառնալիք վախենալու չէ»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նոր սպառնալիքներ կարող են ի հայտ գալ այս տարի Ռուսաստանի համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: