Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 13.8%-ով նվազել են գրանցված հանցագործությունները՝ նախորդ տարվա համեմատ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողներին ասաց Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը՝ ներկայացնելով ՀՀ ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների կողմից 2015 թվականի առաջին եռամսյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։

«Ծանր հացնագործությունների թիվը նվազել է, սակայն աճել են առանձնակի ծանր հանցագործության դեպքերը։ Ցավոք սրտի, աճ է արձանագրվել սպանության, սպանության փորձերի, դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածքներ հասցնելու, կեղծ փողեր պատրաստելու իրացնելու դեպքերով»,- ասաց Հունան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ նվազել են քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը, ինչպես նաեւ անչափահասների շրջանում հանցագործությունները։

«Նախորդ տարվա համեմատ բարձրացել է բացահայտման արդյունավետությունը»,- նշեց Հունան Պողոսյանը։