Ռուսաստանը պարտավոր չէ Ուկրաինային գազի գնի զեղչ անել, բայց մենք հասկանում ենք Կիեւի տնտեսական դժվարությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ ուղիղ կապի ժամանակ:
«Մենք գիտենք, որ Ուկրաինայի տնտեսությունը հիմա չի կարող վճարել այն գները, որոնք մենք նախատեսել ենք պայմանագրով: Սկզբունքորեն մենք պարտավոր չենք դա անել, բայց մենո համարում ենք դա նպատակահարմար եւ ընդառաջ ենք գնում: Նույնը վերաբերում է էնեկտրաէներգիային, ածխին եւ այլն»,-ասել է Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























