Թերեւս բոլորը կհամաձայնեն այն բանի հետ, որ ուտելիքի արտաքին ընկալումն ազդում է դրա համի վրա, սակայն ընդունված չէ ասել, որ ուտելիքի արձակած ձայնը նույնպես կարող է ազդել մեր համային զգացողությունների վրա:
Օքսֆորդի համալսարանի փորձարարական հոգեբանության պրոֆեսոր Չարլզ Սփենսը ուտելիքի համի եւ ձայնի միջեւ կապին նվիրված փորձ է կատարել: Պարզվել է, որ որքան բարձր է մթերքի ձայնը, այնքան այն ավելի համեղ է թվում:
Ըստ Kedem-ի, օրինակ՝ բարձր թշշացող գազավորված ջուրն ու խրթխրթան բեկոնը փորձի բոլոր մասնակիցներն ավելի համեղ են գնահատել: Եթե անգամ այդ պահին ուտելիքը ձայն չի հանում, ապա մարդուն, որը ներկա է եղել դրա պատրաստմանն ու լսել, թե ինչ ձայներ է այն արձակում, ուտելիքն ավելի համեղ է թվում:
Պրոֆեսոր Սփենսի կարծիքով, տեսանելի ապագայում սննդի արդյունաբերությունը կկենտրոնանա ուտելիքի հնչողության վրա, քանի ու Եվրոպայի եւ ԱՄՆ-ի բնակչությունը շարունակում է ծերանալ եւ կորցնել համերի ընկալման թարմությունը:



























