Մոսկվայի մետրոյում տղամարդը ձեռքի պայուսակ է գտել, որում ավելի ուշ ոստիկանները մարտական ատրճանակ են հայտնաբերել: Այն պատկանում է մասնավոր թիկնապահական ընկերություններից մեկին: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Պայուսակում եղել է «Իժ-71» ատրճանակ՝ երկու պահունակներով եւ 16 փամփուշտներով: Ստուգելով ատրճանակի համարը, ոստիկանները պարզել են, որ այն պատկանում է մասնավոր թիկնապահապան ընկերությանը, այն ծառայողական զենք է:

Փաստի առթիվ ստուգումներ են սկսվել, հնարավոր է, որ ընկերության որոշ աշխատակիցներ պատասխանատվության ենթարկվեն: