Բելառուսի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գոմելում, այսօր՝ ապրիլի 17-ին, Փառքի, Հաղթանակի ու Խաղաղության միջազգային երթ կանցկացվի: Այս մասին Բելառուսական պետական հեռագրական գործակալությանը հայտնել է «Խաղաղության բելառուսական հիմնադրամ» կազմակերպության Գոմերի մասնաճյուղի փոխնախագահ Վլադիմիր Վոսարեւը:
Միջոցառմանը կմասնակցեն պատվիրակությունների ՌԴ Բրյանսկի մարզից, իշխանության եւ հասարակության ներկայացուցիչներ, աշխատանքային կոլեկտիվներ, տեղի բնակիչներ, երիտասարդներ, տեղի բուհերի օտարերկրացի ուսանողներ, պատերազմի վետերաններ, ընդհանուր առմամբ 60 մարդ:
Երթը տեղի կունենա Գոմել – Չենկի ավան – Դոբրուշ երթուղով: Յուրաքանչյուր բնակավայրում երթի մասնակիցները կայցելեն Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհվածների գերեզմաններին, կմասնակցեն հանրահավաքների:



























