Օպերայում «Մեղեդի» սրճարանի մոտ այսօր՝ ապրիլի 17-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ տղամարդկանց միջեւ:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նրանցից մեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վերջինս 57 տարեկան է: Վիճաբանության պատճառները պարզվում են, հետաքննություն է կատարվում:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 03:00-ի սահմաններում: NEWS.am-ը տեղեկացել է, որ կռվի մյուս մասնակիցները դեռ չեն հայտնաբերվել: