ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում հետաքննում են 9 հարկանի շինության տանիքից տղամարդու ցած ընկնելու դեպքը։ Տղամարդը ընկել է տան մոտ կայանած մեքենայի բեռնախցիկի վրա, ինչը եւ փրկել է նրա կյանքը։ Նրան կոտրվածքներով տեղափոխել են հիվանդանոց, գրում է Gazeta-ն։

Քննիչները ենթադրում են, որ նա փորձել է ինքնասպան լինել։ Պարզվել է, որ 2006թ. տղամարդը մեկ անգամ էլ ինքնասպանության փորձ կատարել։

«Նախնական տեղեկություններով տուժածը թմրանյութերից կախվածություն ունի»,- հայտնել են ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Քննչական կոմիտեից։