Սիբիրում անտառային հրդեհների մակերեսը մեկ օրում ավելացել է ավելի քան 10 հազար հեկտարով:
Այսօր՝ ապրիլի 17-ի առավոտյան 5 տարածաշրջաններում գործում են 95 հրդեհներ՝ 118,5 հազար հա մակերեսով: Այս մասին հաղորդել է ՌԴ Սիբիրի դաշնային օկրուգի անտառային տնտեսության դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Գրեթե բոլոր հրդեհները Անդրբայկալյան երկրամասի տարածքում են, որտեղ այրվում է 114,8 հազար հա անտառային տարածք: Բացի այդ, կրակից տուժում են Բուրյաթիայի Հանրապետությունը (2,9 հազար հա), Տիվայի Հանրապետությունը (0,65 հազար հա), Իրկուտսկի մարզը (70 հա) եւ Կրասնոյարսկի մարզը (20 հա):




























