Չինաստանի դատարանը 71-ամյա լրագրող Գաո Յուին 7 տարվա ազատազրկման է դատապարտել կողմնակի կայքում Կոմունիստական կուսակցության ներքին փաստաթուղթը հրապարակելու համար։ Այս մասին տեղեկացնում է South China Morning Post-ը։
Դատական փաստաթղթերում ասված է, որ կինը ապօրինի կերպով օտարերկրացիներին պետական գատնիքներ է հայտնել։
Լրագրողը համաձայն չէ դատավճռի հետ եւ մտադիր է բողոքարկել։ Կինն իրեն մեղավոր չի ճանաչում, թեեւ 2014թ. հեռուստատեսությամբ ճանաչել էր իր մեղքը։ Ավելի վաղ դատապարտյալը հայտարարել էր, որ իրեն հարկադրել են խոստովանական ցուցմունք տալ, գրում է Gazeta-ն։





























