Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի շրջանում ոստիկանությունը հայտնել է անջատողականների հայտնի առաջնորդ Մասարատ Ալամի կալանավորման մասին, նա ազատ էր արձակվել մեկ ամիս առաջ:
Ալամին մեղադրել են վիճելի տարածցքում ակցիայի ժամանակ անկարգությունների կոչեր անելու մեջ: Մասնավորապես, նա հնչեցրել է հակահնդկական կարգախոսներ եւ կոչ է արել իր կողմնակիցներին Պակիստանի դրոշներ ծածանել Քաշմիրի հնդկական հատվածում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշենք, որ Քաշմիրում ապստամբ խմբավորումները 1980-ական թվականներից զինված պայքար են մղում Հնդկաստանից անկախանալու համար: Հնդկաստանի իշխանությունները մեղադրում են Պակիստանին ապստամբներին զինելու մեջ: Իսլամաբադը հերքում է այդ մեղադրանքները:




























