Իր ոչ ադեկվատ եւ Հայոց ցեղասպանության հարցում ունեցած բավական անհասկանալի դիրքորոշմամբ Թուրքիան հոգնեցնում է միջազգային հանրությանը։ Այս մասին ապրիլի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը։

Պատգամավորը բարձր գնահատեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Հռոմի Պապի մատուցած պատարագը։ «Պապի խոսքը շատ կարեւոր է ողջ կաթոլիկ աշխարհի եւ բոլոր քրիստոնյաների  համար։ Դա շատ գեղեցիկ, ազնիվ քայլ էր եւ հայ ժողովրդին հայտնած մեծագույն բարոյական աջակցությունը»,- նշեց Արզումանյանը։

Ըստ պատգամավորի՝ Թուրքիան չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ այլեւս կարեւոր խաղացող չի հանդիսանում այս տարածաշրջանում։ «Հռոմի Պապին կեղծիքների եւ ստի մեջ մեղադրել, սպառնալ նրան ինչ-որ պատժամիջոցներով, ուղղակի ծիծաղելի է։ Հույս ունենանք, որ Թուրքիայի ոչ ադեկվատ վարքը մեր օգտին է»,- հավելեց Ալեքսանդր Արզումանյանը։