Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը սեպտեմբերին ԱՄՆ կատարվելիք այցի ընթացքում կայցելի նաեւ Կուբա։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Վատիկանի մամուլի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդիին։

Նրա խոսքով՝ պոնտիֆիկոսի այցը սպասվում է սեպտեմբերի 22-27ը ընկած հատվածում, փոխանցում է Gazeta-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պապը սեպտեմբերի 23-ին կհանդիպի Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ։