Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու համար, ապրիլի 21-ին Լիբանանից պաշտոնական Պատվիրակություն է ժամանելու Հայաստան՝ խորհրդարանի փոխնախագահ Ֆարիդ Մքարիի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է Լիբանանի «Ազդակ» օրաթերթը։

Նույն առիթով Հայաստան են մեկնելու նաեւ լիբանանյան զանազան մարմիններ ներկայացնող  անձինք: