Հայաստանը ամփոփում է Եվրամիության հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունների արդյունքերը։ Այս մասին ապրիլի 17-ին ԱԺ-ում «Ռիգայում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ» թեմայով  խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է բանակցությունները Արեւելյան գործընկերության հարթակներում։  2014թ հունվարի 1-ից ուժի մեջ է մտել վիզային ռեժիմի պարզեցման եւ ռեադիմիսիայի համաձայնագիրը։ Շարունակվում են Հայաստանի համար առանց վիզային ռեժիմի եւ գիտության ու մշակույթի գործիչների, երիտասարդների ու ուսանողների համար արտոնյալ պայմաններով մուտքի արտոնագրի հարցով բանակցությունները։ «Այս եւ այլ բնագավառները կօգնեն նախքան Ռիգայի գագաթնաժողովը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության նոր պայմանագրի շուրջ միասնական դիրքորոշում մշակել» ,- հավելեց փոխնախարարը։

Հիշեցնենք, որ գագաթնաժողովը կայանալու է մայիսի 21-22-ը Ռիգայում։