Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի  ինքնաթիռը հարկադրված է եղել վերադառնալ Բելգրադի օդանավակայան շարժիչներից մեկի խափանման պատճառով, գրում է TANJUG-ը։

Հաղորդվում է, որ սերբ նախագահը ուղեւորվում էր Վատիկան։ Նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ այցը հետաձգվել է, փոխանցում է  Gazeta-ն։

Միջադեպի ց ոչ ոք չի տուժել։